Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիություն. 5-րդ ամիս

Հղիություն. 5-րդ ամիս

Չորրորդ ամսում պտղի աճը մաքսիմալ արագության է հասել, նրա չափերը կրկնապատկվել են: Նա գլուխը ուղիղ է պահում, ինչը թույլ է տալիս նրան թեքել այն, ընդ որում` նրա պարանոցը կարող է շրջվել 180°:

 

Ձեռքերն  աճել և երկարել են այնքան, որ նա կարող է ափերը միացնել գլխի վերևում: Նա ակտիվ շարժումներով պատասխանում է ձեր ամեն մի ազդակին (մարմնի դիրքի փոփոխում, ձայնային ազդակ և այլն):


Փոքրիկի ողջ մարմնին հայտնվում է լանուգոն, որը ծնվելուց առաջ կանհետանա: Հազվադեպ դեպքերում այդ մազիկները կարելի է տեսնել նաև ծնվելուց հետո նորածնի ականջներին և մարմնի այլ հատվածներին:


Դուք ինքներդ


Պլացենտան շարժում է սկսում, որը մանկաբարձները կոչում են «միգրացիա»: Այն հեռանում է վզիկից և տեղափոխվում արգանդի խորքը:


Դուք արդեն պետք է ապագա մայրերի դպրոց ընտրեք: Մենք խորհուրդ ենք տալիս այցելել նման դպրոց, քանի որ ապագա մայրերի համար դա օգտակար տեղեկություն է և հատուկ ֆիզկուլտուրա` ապագա ծննդաբերության նախապատրաստվելու: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նման նախապատրաստական դասընթացներ անցած կանայք ծննդաբերության ժամանակ շատ ավելի քիչ խնդիրներ են ունենում:


Հղիության 18-րդ շաբաթ (մանկաբարձական` 20-րդ շաբաթ) 


Գլխի վրա հայտնվել են մազեր (լանուգո):


Ձևավորվում են ատամները:


Ձևավորվում է նախատիպային ճարպը՝ սպիտակ քնարաձև նյուք, որը պաշտպանում է փոքրիկի մաշկը արգանդում (ինչ-որ տեղ լսել եմ, որ ծննդատներում բուժքույրերը և մանկաբարձները այդ ճարպն օգտագործում են ձեռքերի խնամքի համար նախատեսված կաթի փոխարեն, քանի որ այն հոյակապ փափկացնող հատկություն ունի):


Հղիության 18-րդ շաբաթ (մանկաբարձական` 20-րդ շաբաթ) Ձեռքերը և ոտքերն արդեն զարգացած են:


Ձեր մաշկի միջոցով փոքրիկին են փոխանցվում պաշտպանիչ նյութեր, որոնք ապահովում են օրգանիզմի դիմադրողականությունը:


Փոքրիկը շատ ակտիվ է. սկզբում դուք կզգաք նրա շարժումը, կարծես թույլ դող լինի: Այն կարող է պատասխանել արտաքին ձայներին: Սակայն եթե հրումները հաճախ չեն, մի անհանգստացեք. այս ժամանակահատվածում շատերի մոտ գալիս է հանգստի ժամանակահատվածը:


Փոքրիկը կարող է սեղմել բռունցքները:


Ոտքերը համամասնության մեջ են մյուս մասերի նկատմամբ:


Փոքրիկի երկարությունը և քաշը


Երկարությունը՝ 25 սմ


Քաշը՝ մոտ 283-285 գր


Օրվա ընթացքում նա միզում է 7-14 մլ քանակությամբ: Նրա երիկամները նորմալ գործում են:


Ֆոտոընկալիչների մեծ մասն արդեն զարգացած են, և տեղում են գտնվում` ակնաթաղանթի վրա, սակայն դրանք ամբողջությամբ կզարգանան միայն երեխայի ծնվելուց հետո: Այնուամենայնիվ, նա լույսի նկատմամբ զգայուն է. ամնիոսկոպիայի ժամանակ մոր հեշտոց տարված լույսը ստիպում է նրան շարժվել: Ընկնող աղվամազերից և մաշկի բջիջներից ձևավորվում է ծննդաբերության քսուքը: Այն սպիտակա-կաթնագույն է, և ծածկում է ապագա երեխայի ծալքերը ու մարմնի այլ մասերը: Երբեմն այս քսուքը մնում է ընդհուպ մինչև ծննդաբերությունը և այն մաքրում են ստերիլ անձեռոցիկներով` նորածնի առաջին զուգարանի ժամանակ:


Դուք ինքներդ


Դուք սկսում եք զգալ նրա շարժումները: Առաջին շարժումները դժվար է տարբերել, քանի որ դրանք հիշեցնում են ստամոքսում ղռղռոց:


Երկրորդ ուլտրաձայնային հետազոտություն


Այն սովորաբար կատարվում է մոտ 20 շաբաթական հղիության ժամանակ, այսինքն` 18-20-ի մեջտեղում: Այն ամենահարմար պահն է մանրակրկիտ հետազոտության անցկացման համար, քանի որ ամնիոտիկ հեղուկը շատ է: ՈՒՁՀ տեխնիկան օգտագործում է ուլտրաձայների ռեզոնանսը, իսկ ձայնը ավելի լավ է տարածվում հեղուկ միջավայրում:


Ի՞նչ է այն ցույց տալիս:

 

  • ծոծրակոսկրի հաստությունը. որը չպետք է գերազանցի 5 մմ-ը, որպեսզի ամբողջությամբ հերքի տրիսոմիա 21-ի կասկածը,
  • աչքերի շրջանակների հեռավորությունը, որպեսզի համոզվեն, որ չկա աչքերի անկանոն տարաձայնություն,
  • պտղի հասակի երեք հիմնական ցուցիչները. գլխի տրամագիծը` քունքից քունք, որը չպետք է գերազանցի 5,4 սմ-ը, գանգի շրջանակը (20սմ), որովայնի լայնակի տրամագիծը, ազդրի, ոտնաթաթի երկարությունը: Վերջին երկուսի չափերը գրեթե նույնն են և կազմում են մոտ 38 սմ:


Գլխի տրամագիծը` քունքից քունք, որովայնի լայնակի տրամագիծը և ազդրի երկարությունը կազմում են միջին հասակի կորագիծը, որը թույլ է տարիս որոշել արդյո՞ք պտղի զարգացումը համապատասխանում է նրա տարիքին և սեռին (աղջիկների մոտ մարմնի չափերի տարբերություն է նկատվում), թե այն ինչ-որ չափով ետ է մնում: Այս հետազոտությունը կարող է նաև ճշտել երեխայի տարիքը և սեռը:


Բժիշկը չափում է ուղեղիկը: Նրա չափը միլիմետրերով պետք է համապատասխանի դաշտանի բացակայության շաբաթներին +2, այսինքն՝ օրինակ. 20(շաբաթ) + 2 = 22 (մմ):


Ձեր ցանկությամբ բժիշկը կարող է ասել երեխայի սեռը, քանի որ այս շրջանում նրա սեռական օրգանները լավ երևում են և սխալի հավանականություն գրեթե չկա:


Հետո բժիշկn անցնում է օրգանների հետազոտությանը: Դրանք բոլորը տեղում են, սակայն ամբողությամբ ձևավորված չեն:


Չափվում են նրա վերջույթների չափերը, տեղակայվածությունը, շարժը, ծալվել-բացվելը, հաշվվում են մատերը, ափերի բացել-փակելը:


Օրգանների, ձեռքերի, ոտքերի, դեմքի ուսումնասիրությունը կատարվում է `բացառելու որևէ արատ:


Բժշկին նաև հետաքրքրում է պտղի կենսամիջավայրը, որը նրա զարգացման համար բարվոք պայմաններ է ստեղծում` ամնիոտիկ հեղուկի փոփոխությունը, պորտալարի երկարությունը, պլացենտայի դիրքը: Չնայած այս պահին պլացենտան կարող է շատ մոտ լինել վզիկին կամ` ուղղակիորեն արգանդի վզիկին, այն դեռ անհանգստություն չի առաջացնում, քանի որ անընդհատ «միգրացիա» է կատարում:


Բժիշկը նաև չափում է մոր մայր-զարկերակների պուլսի արագությունը, քանի որ դրանից է կախված երեխայի նորմալ զարգացումը` արդյո՞ք մոր արյան շրջանառությունը նորմալ ապահովում է պտղի պահանջները:


Հղիության 19-րդ շաբաթ (մանկաբարձական` 21-րդ շաբաթ) 


Ձեր երեխայի արյան մեջ արդեն արյան կարմիր բջիջների քանակը բավականին շատ է, սկսում են արտադրվել սպիտակ բջիջները, որոնք պատասխանատու են վարակների ճնշման համար: Լեզվի վրա սկսում են ձևավորվել համի պտկիկները: Մարսողական տրակտն արդեն ունակ է ջուրը և շաքարն առանձնացնել ամնիոտիկ հեղուկից, և այն բաց թողնել ընդհուպ մինչև ուղիղ աղի:


Հղիության 19-րդ շաբաթ (մանկաբարձական` 21-րդ շաբաթ) Ճակատին և վերին շրթունքին կարելի է տեսնել զսպանակաձև աճող աղվամազ, որը հատկապես առատ է աչքերն և հոնքերին: Հատկապես դեմքի հենց այս մասն էլ ծածկված է քսուքով, որը երեխան սկսել էր արտադրել դեռ անցյալ շաբաթ: Աչիկները դեռ թաքնված են կոպերի տակ: Դուք երևի ուզում եք իմանալ ձեր երեխայի սեռը: Դուք անշուշտ կարող եք դա անել, բայց արդյո՞ք ձեր փոքրիկը կցանկանա, որ իրեն «գաղտնազերծեն», քանի որ շատ և արագ շարժվում է ամնիոտիկ հեղուկում: Այս եռամսյակի ավարտին ձեր փոքրիկը կամրանա ինչ-ոչ մի դիրքում` սովորաբար գլուխը դեպի ներքև, սակայն 3-4% փոքրիկներ շարունակում են մինչև հղիության ավարտը մնալ կոնքային դիրքում:


Երկարությունը՝ մոտ 25 սմ:


Քաշը՝ մոտ 360-370 գր:


Ամնիոտիկ հեղուկի ծավալը, ուր նա լողում է, հասնում է 500 մլ-ի: Նրա հիմնական աղբյուրը մնում է նրա մեզը: Այս պատասխանատու միսիան դրված է երիկամների վրա, որոնք դեռ մաքրող կենսակարևոր դեր չունեն, և եթե դրանք ճիշտ չգործեն, ապա սա կարող է առաջացնել երկու խախտում, որոնք լուրջ արատների են հանգեցնում՝ օլիգոամնիոս՝ ամնիոտիկ հեղուկի պակաս, աամնիոս՝ ամնիոտիկ հեղուկի բացակայություն, որը շատ հազվադեպ է լինում: Երրորդ խախտումը հիդրամնիոսն է` ամնիոտիկ հեղուկի չափից դուրս լինելը, ինչը կարող է պայթեցնել պտղապարկը:


Դուք ինքներդ


Դուք մոտեցել եք հղիության ժամկետի կեսերին, եթե խոսքը վաղաժամ ծննդաբերւթյանը չի վերաբերում, կամ` ուշացմանը:


Արգանդը փոխում է իր ձևը, այն դառնում է գնդաձև:


Արգանդի պատերն էլ չեն հաստանում, արգանդն աճում է, պատերը բարակում են, և միայն հատակը և վերևի հատվածներն են մի քիչ ավելի ամուր, քան մյուսները:


Եթե դուք սովորել եք մեջքի վրա քնելուն, ապա այս պահից լավ կլինի հրաժարվեք ձեր սիրելի դիրքից: Արգանդն այնպիսի չափերի և քաշի է հասնում, որ պլացենտայի արյան շրջանառության համար պատասխանատու զարկերակին սկսում է ճնշել: Այդ իսկ պատճառով` մեջքի վրա երկար մնալու դեպքում, ձեր փոքրիկը տառապում է թթվածնի պակասից:


Հղիության 20-րդ շաբաթ (մանկաբարձական` 22-րդ շաբաթ) 


Հղիության 5-րդ ամիսՊտղի երկարությունը 25-26 սմ է, քաշը՝ 420-425 գր: Յուրաքանչյուր շերտ ունի կարմիր գույն և ծածկված է աղվամազով` այսպես կոչված կաթնաշոռ հիշեցնող քսուքով, որը ճարպագեղձերի աշխատանքի արդյունքն է: Աղիներում սկսում է ձևավորվել նախնական կղանքը (մեկոնիում):


Պտուղը կարող է լսել և տարբերել մոր ձայնը:


Հղիության 20-րդ շաբաթում առաջնեկով հղիները սկսում են զգալ պտղի շարժումները (մյուսները զգում են երկու շաբաթ ավելի շուտ):


Մանկաբարձի ստեթոսկոպի օգնությամբ հղիության այս փուլում հնարավոր է առաջին անգամ լսել պտղի սրտի աշխատանքը:


Ամեն օր ընդլայնվում է նրա ընկալումը: Ուղեղն արդեն պարունակում է բջիջ-նեյրոնների ամբողջական քանակը: Հպումը միջոց է երեխայի շրջակա միջավայրի ճանաչման համար:


Հպումը երեխայի առաջին կարողություններից մեկն է: Նա սովորում է հասկանալ` ինչպես ծալել ոտքերը և ձեռքերը, ինչպես շարժել դրանք, որտեղ են գտնվում նրա մարմնի մասերը, ինչպես են դրանք համապատասխանում: Փոքրիկը սովորում է կպչել իր իսկ դեմքին, նայել իր ձեռքերին և ոտքերին: Եթե նա ուզում է ծծել մատը, նա ունակ է կամ մատը մոտեցնել բերանին, կամ գլուխը կախել` նրան մոտ: Այս հմտությունները ծնվելուց հետո շարունակում են ամրանալ: Փոքրիկը սովորում է աչքերով ուսումնասիրել աշխարհը, բերանն է տանում այն, ինչ ընկնում է ձեռքը: Սա ևս հետաքրքրասիրության արտահայտություն է:


Ձեր փոքրիկի եղունգիկներն արդեն աճել են: Նա ծծում է իր մատը, երբեմն կպնում է դեմքին... սովորում է: Հոնքերը ևս աճել են:


Երկարությունը` գագաթից սրբոսկր, 27-27,5 սմ:


Քաշը՝ մոտ 420-425 գր :


Ձեռքերի և ոտքերի մատիկների շոշափելի բարձիկներին փոխարինում է փափուկ հյուսվածքը:


Հղիություն. 5-րդ ամիսՀղիության 20-24 շաբաթները համարվում են զարգացման վճռական ժամանակահատված` պտղի ֆունկցիոնալ հասունացման շրջան:


Նրա ընկալումն ամեն օր կատարելագործվում է:


Նրա մարմինն ամբողջությամբ պատված է մազիկներով, որոնք կանհետանան ծնվելուց մի քանի օր առաջ:


Այս մազածածկի տակ շարունակում է արտադրվել հատուկ ճարպանյութը՝ սկզբնական քսուքը: Այն նախատեսված է նրա մաշկը` երկար ժամանակ ամնիոտիկ հեղուկում գտնվելու պայմաններում, պաշտպանելու համար: Այս քսուքի մասերը լողում են ամնիոտիկ հեղուկում սպիտակ փաթիլների ձևով:


Դուք ինքներդ


Արգանդը բարձրանում է և մոտենում է ստոծանուն, ինչը քչացնում է թոքերի տարողությունը:


Արգանդը ճնշում է նաև ստամոքսին՝ դժվարեցնելով մարսողությունը: Երբեմն նկատվում է այրոցք:


Ապագա մայրիկի մոտ ակտիվանում են նաև սեռական ձգտումները: Դա կապված է կնոջ մոտ արյան շրջանառության մեծացման հետ, որը լավացնում է սեռական օրգանների արյունալեցվածությունը, և ուժեղացնում օրգազմի զգացողությունը:


Հինգերորդ ամսվա սկզբում տեղի է ունենում մի իրադարձություն, որին յուրաքանչյուր հղի կին անհամբերությամբ է սպասում՝ առաջին անգամ պտուղը բացահայտ շարժվում է: Ճիշտ է, սա նրա առաջին «քայլերը» չեն, քանի որ նա սկսում է շարժվել ձեռքերով, ոտքերով, գլխով մինչև հինգերորդ ամիսը, սակայն այս շարժումները կարելի էր նկատել միայն ուլտրաձայնային սարքերի միջոցով: Այժմ ոչ մի սարք հարկավոր չէ, որպեսզի զգաս նրա շարժումները: Շատ կանայք հենց առաջին իսկ շարժումներից սկսում են պտուղն ընկալել որպես իրենց երեխան:


Սկզբում պտղի շարժումները կանոնակարգված չեն, աստիճանաբար դրանք կանոնակարգվում են և ուժ են ձեռք բերում: Կես ժամվա ընթացքում հինգ ամսական երեխան 20-60 հրում է կատարում, երբեմն` ավելին, երբեմն` ավելի շատ: Մի խոսքով` տեմպը, ռիթմը փոփոխվում են կախված օրվա ժամերից, մոր ֆիզիկական և հոգեկան վիճակից:


Այժմ անկհայտ է, որ մոր և պտղի հարաբերությունները միայն նյութափոխանակությունը չէ: Ծնվելուց շատ առաջ ապագա երեխան սկսում է զգալ, հնարավոր է նաև` տխրել և ուրախանալ: Եվ այս ամենն արտացոլվում է նրա շարժումների մեջ: Օրինակ. եթե մայրը ճնշված է, երեխան քիչ է շարժվում, հատկապես, եթե նա հիվանդ է ու ջերմություն ունի:


Երեխան շատ սուր է պատասխանում ծխած սենյակում թթվածնի պակասին (ապացույց, որ պասիվ ծխելը պակաս վնասակար չէ ակտիվից): Բացի այդ, փոխվում են նաև նրա սրտի զարկերը, և կարելի է զգալ, թե փոքրիկին որքան դժվար է նման միջավայրում մնալը:


Դեռ Արիստոտելը կարծում էր, որ շարժումը կյանք է: Եվ ահա խնդրեմ, մարդը երբեք շարժումների լեզվով այսքան ցայտուն չի խոսում իր անհանգստության, ուրախության ու վայելքի մասին, որքան ներարգանդային կյանքում: Եվ ապագա մայրը պետք է սովորի հասկանալ այդ լեզուն, ու փորձի անել ամեն ինչ, որպեսզի զարգացող երեխան լինի առողջ և հանգիստ: Եթե կինը կատարում է բժշկի խորհուրդներն ու առողջ ապրելակերպ է վարում, ապա նա անշուշտ կլսի շնորհակալության «բառեր» շարժումների լեզվով: Եթե քսանչորս ժամվա ընթացքում  երեխան չի շարժվում, ուրեմն լուրջ անհանգստանալու առիթ է: Այս դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:


Շարունակվում է պտղի կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը, ավելի է բարդանում գլխուղեղը: Վերահսկողության գործառույթներին նյարդային համակարգի հետ ակտիվորեն միանում է էնդոկրին համակարգը: Ներարգանդային կյանքի հինգերորդ ամսում սկսում են գործել գրեթե բոլոր ներզատիչ գեղձերը՝ մակուղեղը, վահանաձև և հարվահանաձև գեղձերը, ենթաստամոքսային գեղձը, մակերիկամները, սեռական գեղձերը: Այս գեղձերի հորմոնները, որոնք շրջանառվում են օրգանիզմի հեղուկ միջավայրում՝ արյուն, ավիշ, միջբջջային հեղուկ, գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում օրգանիզմի նյութափոխանակության վրա: Նյարդային և հումորալ (գումոր՝ հեղուկ) մեխանիզմների միությունը, ներզատիչ և նյարդային համակարգերի փոխազդեցությունը, որոնք հաստատվում են այս ընթացքում, հետագա ողջ կյանքի ընթացքում կպայմանավորեն ողջ օրգանիզմի հստակ, կարգավորված աշխատանքը:


Հղիության 5-րդ ամիսԻհարկե, փայծաղի միացումը արյունաստեղծ օրգաններին այնպիսի կարևոր իրադարձություն չէ, ինչպես պտղի առաջին խաղը, սակայն չի կարելի թերագնահատել այս օրգանի դերը: Հենց փայծաղում են «ստեղծվում» լիմֆոցիտներն ու մոնոցիտները՝ արյան սպիտակ բջիջները, որոնք օրգանիզմում պաշտպանիչ գործառույթ ունեն: Այստեղ տեղի է ունենում թերի էրիթրոցիտների՝ հեմոգլոբինի կրիչ արյան կարմիր բջիջների տեսակավորումն ու ոչնչացումը: Իսկ այդ ընթացքում ազատվող գեղձերն օրգանիզմի կողմից օգտագործվում են կարմիր ոսկրածուծում նոր էրիթրոցիտների գոյացման համար: Հինգ ամսեկան պտղի արտաքին տեսքը դեռ գրավիչ չէ: Հինգերորդ ամսի վերջին պտղի հասակը կազմում է 20-25 սմ, քաշը՝ 250-350 գր: Պտղի մաշկն այլևս վառ կարմիր չէ, սակայն նախկինի պես կնճռոտ է: Մաշկը ծածկված է մոխրասպիտակ գույնի կաթնաշոռ հիշեցնող սկզբնական քսուքով: Այդ քսուքը կուտակվում է հատկապես ճարպագեղձերի կուտակման տեղերում՝ գլխին, դեմքին, ականջների ետևում, թևատակերի և աճուկների ծալքերում, ձեռքերի և ոտքերի ծալման հատվածներում: Քսուքը, որը կազմված է ճարպագեղձերի արտազատուկներից և վերնամաշկի թեփուկներից, ոչ միայն պաշտպանում է պտղի նուրբ մաշկը մեխանիկական վնասվածքներից, այլև տարբեր միկրոօրգանիզմներից, քանի որ մանրէասպան հատկություն ունի: Գոյություն ունեն հատուկ լուսանկարներ, որոնք շվեդ լուսանկարիչ Լեննարտ Նիլսոնին հաջողվել է հատուկ տեխնիկայի միջոցով նկարել արգանդի ներսում: Նրա կողմից արված հազարավոր նկարները մինչև ծնունդը` կյանքի մասին ֆանտաստիկ պատմություններ են: Նկարներից մեկում հինգ ամսեկան պտուղն ակտիվորեն ծծում է իր բութ մատը, իսկ մյուսում նայում է իր պտղապարկից դուրս և ծիծաղում: Նա նման է անկշռելիության մեջ ճախրող տիեզերագնացի: Ընդամենը չորս ամիս հետո նա դուրս կգա «բաց տիեզերք»՝ մեծ կյանք:


Առաջին շարժումները գրանցվում են վեց շաբաթական պտղի մոտ: Համաձայն որոշ տվյալների՝ բռնողական ռեֆլեքսը ձևավորվում է 12-րդ շաբաթում, ծծելու ռեֆլեքսը՝ 13-րդ շաբաթում, իսկ 17-րդ շաբաթում պտուղն սկսում է կկոցել աչքերը:


Եթե երկվորյակներ են զարգանում, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ պտղի շարժումներն ինտենսիվ են և զգացվում են ամենուրեք: Ուլտրաձայնային հետազոտությունը կօգնի ցրել կասկածները: Եթե հաստատվում է, որ որ արգանդում զարգանում են երկվորյակներ, չարժե կրկնապատկել անհանգստությունը, այլ պետք է երկու անգամ ավելի ուշադիր լինել բժշկի խորհուրդներին:


Արգանդի չափերը հենց սկզբից սկսում են մեծանալ, սակայն, որպես կանոն, շրջապատի համար դա նկատելի է դառնում չորրորդ ամսվա վերջին, հինգերորդ ամսվա սկզբին: Երկրորդ ամսվա ընթացքում այն մեծանում է միջին խնձորի չափ: Չորրորդ ամսում այն հասնում է ցայլքի և պորտի միջև հեռավորության միջնամասին, իսկ հինգերորդ ամսում` հասնում է պորտին:

 

Հեղինակ. Պրոֆեսոր Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչև ծնունդը» գրքից
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ